Դիեգո Կոստան կխուսափի պատժից

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կխուսափի պատժից այն բանից հետո, երբ «Էվերթոնի» հետ հանդիպման ժամանակ ընդհարվեց մրցակցի կիսապաշտպան Գարեթ Բարիի հետ։

Այդ դրվագում Կոստան կծեց Բարիին, ինչից հետո մրցավար Մայքլ Օլիվերը նրան ցույց տվեց երկրորդ դեղին քարտը ու հեռացրեց խաղադաշտից։

Կարգապահական կոմիտեն որոշել է առանձին պատիժ չսահմանել կծելու համար, սակայն քննվում է Կոստայի անհարգի պահվածքը մրցավարի հետ շփման ու մրցակցի երկրպագուների հետ լեզվակռվի ժամանակ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ