Դիեգո Ալվեսի հրաշագործությունները շարունակվում են

«Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսի ֆանտաստիկ ելույթները շարունակվում են: Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղին Ալվեսը ետ մղեց երկու 11-մետրանոց:

Հանդիպման ընթացքում Դիեգո Ալվեսն ամեն ինչ արեց՝ թիմակիցներին հասկացնելու, որ այս խաղը պարտվելու համար չէ, սակայն նրանք չկարողացան գրավել մադրիդցիների դարպասը: Արդյունքում «Վալենսիան» ընդունեց 2-րդ գնդակն ու պարտվեց 0-2 հաշվով:

Հիշեցնենք, որ Դիեգո Ալվեսը երկու շաբաթ առաջ հասել էր լեգենդար Անտոնի Սուբիսարետայի նվաճմանը ետ մղած 11-մետրանոցների հաշվարկով: Լա լիգայի 35 խաղում Ալվեսը ետ էր մղել տասնյոթ 11-մետրանոց, իսկ այսօրվա խաղից հետո նրա արդյունավետությունն ավելի քան 50 տոկոս է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ