Դիդիե Դեշամը պահանջներ է դրել Պոլ Պոգբայի առջև

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Բուլղարիայի հավաքականի նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակից հետո խոսել է Պոլ Պոգբայի խաղի մասին:

«Նա կարող է և պետք է ավելի լավ խաղա: Երբ նա նման պաշտպանողական ոճի ֆուտբոլ է խաղում, դա լավ չէ նրա համար: Նա պետք ավելի շատ խաղի կառուցողական մասին մասնակցի: Նա ամեն ինչ ունի դրա համար: Նա որոշ դրվագներում լավ խաղաց, բայց մյուսներում` ոչ այնքան»,-ասել է Դեշամը:

Նշենք, որ երկուշաբթի Ֆրանսիայի հավաքականը կմրցի Հոլանդիայի թիմի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ