Դիբալան նշել է, թե որ թիմը կհաղթի ՉԼ-Ն

«Յուվենտուսի»  հարձակվող Պաուլո Դիբալան է պատմել է թուրինյան ակումբում իր ելույթների մասին, ինչպես նաև նշել է, թե որ թիմերն են  Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդները:

«Յուվենտուսի» կազմում խաղալը երազանքի իրականացում է: Սա շատ նշանակալի ակումբ է և ես չեմ կարող նկարագրել զգացմունքներս, երբ եկա այստեղ 22 տարեկանում: Դա իմ կարերիայի համար մի հսկայական թռիչք էր:

Ալվարո Մորատան հիանալի տղա է, մենք ընկերներ ենք: Երբ ես հանդես էի գալիս «Պալերմոյում» նա մի անգամ կոպիտ խախտում արեց իմ դեմ, բայց դա արդեն անցյալում է:

Կարծում եմ, որ «Բարսելոնան» և «Բավարիան» ՉԼ-ն հաղթելու  գլխավոր հավակնորդներն են: Այդ ակումբներից մեկը կհաղթի միլանյան եզրափակչում»,-ընգծել է արգենտինացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ