Դիբալան ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից» և 2 գրանդ ակումբ կպայքարեն նրա տրանսֆերի համար

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հետաքրքրված է «Յուվենտուսի»  հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը տեղեկացրել է «ծեր սինյորայի» ղեկավարությանը, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտին լքելու է թուրինյան ակումբը:

Նշենք, որ Դիբալայի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալը»: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը իրեն մոտ կանգնած աղբյուներին հայտնել է, որ գնելու է արգենտինացու տեղափոխությունը, որին համարում է նոր Լիոնել Մեսի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ