Դիբալա. «Մեսին և Ռոնալդուն Իտալիայում ավելի քիչ գոլեր կխփեին»

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարծիք է հայտնել, որ Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն չէին կարողանա խփել այդքան շատ գոլեր, եթե հանդես գային Իտալիայի առաջնությունում:

«Իտալիայում պաշտպանությունն ավելի բարձր մակարդակի վրա է, թիմերը տակտիկական ֆուտբոլ են խաղում: Այստեղ թիմերը չեն խաղում բաց ու անուշադիր ֆուտբոլ, ինչպես Իսպանիայում անում են շատ թիմեր: Մեսին և Ռոնալդուն չէին խփի 80-90 գոլ Իտալիայում: Գուցե 40-ը խփեին, ինչպես Հիգուայինը, բայց ոչ 80»,-ասել է արգենտինացի հարձակվողը:

Պաուլո Դիբալան Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում խփել է 16 գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում՝ արդյունավետության ցուցանիշով զիջելով միայն Հիգուայինին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ