Դիբալա. «Կցանկանայի խաղադաշտ դուրս գալ Զիդանի հետ»

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոստովանել է, որ մի թիմում կցանկանար խաղալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:

«Կցանկանայի խաղադաշտ դուրս գալ Զիդանի հետ: Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա եղել: Ինձ հիացնում էր նրա տեխնիկան, նրան հաջողվում էր հեշտությամբ շրջանցել մրցակիցներին:

Մենք արդեն տեսել էինք, թե ինչպիսի ֆուտբոլիստ է Զիդանը, հիմա էլ նա ապացուցում է, որ նաև հրաշալի մարզիչ է»,-նշել է արգենտինացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ «Յուվենտուսը» և «Ռեալը»  կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ