Diario Gol. Լիոնել Մեսին կնվաճի «Ոսկե գնդակ» 2016-ը, իսկ ահա Ռոնալդուն կստանա «ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը

Վերջին շրջանում ԶԼՄ-ները փորձում են գուշակել, թե ով կնվաճի այս տարվա «Ոսկե գնդակը»:

Իսպանական Diario Gol-ը պնդում է, որ այս տարի «Ոսկե գնդակը» կստանա «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, չնայած որ այդ մրցանակի գլխավոր հավակնորդը  «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն է:

Նշվում է, որ պորտուգալացին այս տարի կբավարարվի միայն «ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակով, իսկ ահա «Ոսկե գնդակը» կուղևորվի «Բարսելոնա»:

Վերջերս Marca և France Football պարբերականները հարցում էին անցկացրել պարզելու համար, թե որ ֆուտբոլիստը ավելի մեծ շանսեր ունի «Ոսկե գնդակ» 2016-ի պայքարում: Երկու դեպքում էլ Լեո Մեսին ամենաշատ ձայներն էր հավաքել:

Ավելացնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին , իսկ ահա ՖԻՖԱ-ն իր մրցանակը կհանձնի հունվարի 9-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ