Դի Նատալե. «Ռոման» պետք է շրջանառությունից հանի Տոտիի խաղահամարը»

«Ուդինեզեի» նախկին հարձակվող Անտոնիո դի Նատալեն խոսել է «Ռոմայի» առաջատար Ֆրանչեսկո Տոտիի մասին:

«Ռոմայի» «10» համարը շատ պատասխանատու է: Եթե ֆուտբոլիստը կրում է այն, ուրեմն՝ առանձնահատուկ է ու կարևոր նշանակություն ունի:

Տոտին իմ ընկերն է, հրաշալի մարդ ու ականավոր ֆուտբոլիստ: Ես ունեմ նրա մարզաշապիկը ու հպարտ եմ: Նույնիսկ նրա դեպքում «Ռոման» պետք է որոշի, թե ինչ պետք է անել «10» համարի հետ: Եթե ինձ թողնեին, ես այդ խաղահամարն ընդհանրապես շրջանառությունից կհանեի»,- ասել է Դի Նատալեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ