Դի Մարիայի կին. «Չեք հավանում Արգենտինայի հավաքականի խաղը՝ Discovery նայեք»

Խորխելինա Կարդոսոն՝ ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիայի կինը, Բրազիլիա – Արգենտինա խաղից հետո անդրադարձել է երկրպագուների քննադատությանը:

«Ոչ ոք չի ստիպում ձեզ նայել հավաքականի խաղն ու աջակցել նրան: Չեք հավանում ազգային ընտրանու խաղը՝ Discovery նայեք: Երբ արգենտինացիները հասկանան, որ իրենց հավաքականը ոչ միշտ է հաղթելու ու լավագույնը լինելու, այդ ժամանակ մենք ավելի լավը կդառնանք: Արգենտինայում մարդիկ ծափահարում են միայն հաղթանակից հետո: Ես սիրում եմ հավաքականը թե՛ հաղթանակների, թե՛ բարդ պահերի ժամանակ, հպարտանում եմ հավաքականով»,- Ինստագրամի իր էջում գրել է Կարդոսոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ