Դեշամ. «Պորտուգալիան պատահական չէ հայտնվել եզրափակչում»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը գնահատել է Պորտուգալիայի ընտրանու ուժերը Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումից առաջ:

«Պորտուգալիան շատ որակներ ունի, սակայն նրանք պատահական չեն հայտնվել եզրափակչում: Ինչպես և մեզ, նրանց շատ են քննադատել առաջնության մեկնարկին: Ինչպես և մենք, նրանք եզրափակչում են: Փորձառու թիմ է, որը կարող փոփոխել խաղաոճը յուրաքանչյուր մրցակցի հետ խաղալիս:

Իհարկե, Պորտուգալիան մեծ հույսեր է կապում իր առաջատար ֆուտբոլիստներ Ռոնալդուի և Նանիի հետ»,-շեշտել է ֆրանսիացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ