«Դեպորտիվոյի» կիսապաշտպանը բուժզննում է անցել «Արսենալում»

«Դեպորտիվոյի» հարձակվողական կիսապաշտպան Լուկաս Պերեսը բուժզննում է անցել «Արսենալում» ու մոտ է լոնդոնյան ակումբ տեղափոխությանը՝ հայտնում է իսպանական Marca-ի լրագրող Կառլոս Ռոսենդեն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն այսօր հաջողությամբ բուժզննում է անցել Լոնդոնում, սակայն գործարքը դեռևս պաշտոնապես չի կայացել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պերեսի հետ բուժզննում է անցնելու նաև «Վալենսիայի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ