Դեպայը չի մասնակցի Անգլիայի գավաթի եզրափակչին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեմֆիս Դեպայը չի ընդգրկվել «Կարմիր սատանաների» հայտացուցակում Անգլիայի գավաթի եզրափակչում «Կրիստալ Պալասի» դեմ խաղին:

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Լուի վան Գալն ինքն է տեղեկացրել Դեպային  այս որոշման մասին, ինչից հետո 22-ամյա ֆուտբոլիստը նախընտրել է չմեկնել Լոնդոն թիմակիցների հետ և ուղևորվել է Անգլիայի մայրաքաղաք սեփական մեքենայով:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ «ՄՅՈՒ»-ը պատրաստ է բաժանվել է հոլանդացի ֆուտբոլիստից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ