Դեպայը չի բացառել «ՄՅՈՒ»-ից հեռանալու հնարավորությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը, որը դուբլի հեղինակ է դարձել Աշխարհի առաջնության Լյուքսենբուրգի դեմ խաղում, խոսել է «Էվերթոն» հնարավոր տեղափոխության մասին:

«Չգիտեմ, տեսնենք: Հիմա ես կենտրոնացած եմ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա և փորձում եմ ցուցադրել իմ լավագույն  խաղը, որպեսզի խաղային պրակտիկա ստանամ:

Կվերադառնամ «ՄՅՈՒ»  տրամադրության հիանալի մարզավիճակում, քանի որ խաղացել եմ հավաքականի կազմում և մենք հաղթել ենք»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Oranje:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ