Դենիս Սուարեսը շատ բարձր է գնահատել Լիոնել Մեսիի խաղը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը վստահ է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսին նույն խաղամակարդակով հանդես կգար նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Իհարկե, Մեսին նույն խաղամակարդակով հանդես կգար նաև ԱՊԼ-ում: Նա կստանար գնդակը, կշրջանցեր երեք մրցակցի ու այն կուղարկեր դարպասի հեռավոր անկյունը:

Ես տեսել եմ, թե նա ինչպես է խաղում անձրևի տակ, թե որքան լավ է խաղում, երբ արև է… Կարճ ասած՝ Մեսին իր խաղը ցուցադրում է այն ժամանակ, երբ ուզում է, և այնտեղ, որտեղ ուզում է: Ցանկացած թիմում նա կլիներ լավագույնը»,- ասել է Սուարեսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ