Դենի Ուելբեքը չի մասնակցի ԵՎՐՈ-2016-ին

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Դենի Ուելբեքը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև «Արսենալի» ամառային շրջագայությանը ԱՄՆ: Ֆուտբոլիստը կիրակի օրը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում վնասել է ծունկը:

Goal.com-ի փոխանցմամբ՝ Ուելբեքն ըստ նախնական բժշկական հետազոտության արդյունքների կարող է բաց թողնել մինչև 5 ամիս: Չորեքշաբթի օրը հայտնի կդառնան ավելի հստակ տեղեկատվություն վնասվածքի լրջության աստիճակնի և ժամկետների վերաբերյալ:

Ուելբեքը նախկինում ևս ծնկի լուրջ վնասվածք էր ստացել, որի պատճառով բացակայել էր մի քանի ամիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ