Դեմիչելիսը մեղադրվում է խաղադրույքներ կատարելու մեջ

Արգենտինայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մարտին Դեմիչելիսը մեղադրվում է ֆուտբոլային խաղերի վրա խաղադրույքներ կատարելու մեջ, ինչի մասին այսօր հայտարարել է Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան։

«Դեմիչելիսը մեղադրվում է խաղադրույքներ կատարելու մեջ։ Ըստ մեր տեղեկությունների ֆուտբոլիստը 12 անգամ խախտել է մեր կանոնադրության E8 կետը, որը արգելում է ֆուտբոլիստներին խաղադրույքներ կատարել։ Նա դա արել է 2016 թվականի հունվարի 22-28 ընկած միջակայքում»,- նշվում է հայտարարության մեջ։

Մինչև ապրիլի 5-ը ֆուտբոլիսիտն ժամանակ է տրվել հակափաստարկներ ներկայացնելու համար։

Նշենք, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի կանոնադրությունն արգելում է ֆուտբոլիստին ուղղակի կամ անուղղակի կերպով խաղադրույքներ կատարել աշխարհի ցանկացած ֆուտբոլային խաղի վրա, կամ հաղորդել գաղտնի ինֆորմացիա երրորդ անձի։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ