Դեմբելեն անվանել է իր երազանքի ակումբը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, որը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրեց գերմանական ակումբի կազմը, երազում է «Բարսելոնայում» հանդես գալու մասին:

«Որոշում կայացրեցի խաղալ «Բորուսիայում», սակայն մի գեղեցիկ օր հանդես կգամ «Բարսելոնայում», բայց ոչ հիմա:  Հիմա պետք է ձգտեմ խաղալ ամեն խաղում և շարունակեմ զարգանալ որպես ֆուտբոլիստ»,-ասել է 19-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ նախքան Դեմբելեի տեղափոխությունը դորտմունդյան ակումբ, տեղեկություններ էին պտտվում, որ կատալոնական ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի նախկին թիմ «Ռենի» ղեկավարության հետ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ