Դեմբելե. «Ոչ մի պայմանավորվածություն «Բավարիայի» հետ չկա»

«Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեն հայտարարել է, որ ոչ մի պայմանավորվածություն չունի «Բավարիայի» հետ։ Ավելի վաղ ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել էին, որ կողմերը համաձայնության են եկել Դեմբելեի տեղափոխության հարցում։

«Բավարիայի» հետաքրքրվածության  մասին իմացել եմ լրատվամիջոցներից ու մինչև հիմա չգիտեմ, ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Ես ոչ մի պայմանավորվածություն չունեմ «Բավարիայի» հետ։

Ես միշտ էլ այսպիսի դրիբլինգի եմ տիրապետել։ Դա շատ լավ ֆուտբոլային ունակություն է, բայց պետք է արդյունավետ օգտագործել այն։ Որոշ պահերի այն օգնում է քեզ ազատ տարածություններ ստեղծելու հարցում»,- ասել է Դեմբելեն։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 19 խաղի՝ խփելով 10 գոլ ու կատարելով 5 գոլային փոխանցում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ