Դեմբա Բան թմրաքնից արթնանալուց անմիջապես հետո հարցրել է՝ «մենք հաղթեցի՞նք»

«Շանհայ Շենհուայի» հարձակվող Դեմբա Բան, ով լուրջ վնասվածք էր ստացել իր թիմի վերջին խաղում՝ կոտրելով ոտքը, թմրաքնից արթնանալուց անմիջապես հետո հարցրել է՝ «մենք հաղթեցի՞նք խաղը»՝ գրում է Goal.com-ը:

Բժիշկները հայտնում են, որ Բան կբացակայի առնվազն ութ ամիս:

Հատկանշական է, որ ֆուտբոլիստին հիվանդանոց են տեղափոխել Շանհայի փոխքաղաքապետն ու այն ֆուտբոլիստը, որի հարվածից հետո սենեգալցին ոտքի կոտրվածք ստացավ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ