Դելոֆեուն պայմաններ է առաջադրել «Բարսելոնային» իր վերադարձի դիմաց

«Էվերտոնի» կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», չի բացառում իր վերադարձը հարազատ ակումբ՝ «Բարսելոնա»։ Սակայն ֆուտբոլիստը իր պայմաններն է առաջադրում կատալոնական գրանդին, հայտնում է Sport-ը։

Դելոֆեուն ցանկանում է ունենալ երաշխավորված տեղ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում, այլ ոչ թե դառնալ այլ ֆուտբոլիստների տրանսֆերների մի մաս։ Կատալոնացիները պայմանագրի համաձայն իրավունք ունեն հետգնել նրան ընդամենը 12 մլն եվրոյով, սակայն պարզ չէ՝ արդյոք նրանք կկարողանան բավարարել ֆուտբոլիստի պայմանները։

Նշենք, որ «Միլանը» նույնպես հետաքրքրված է Դելոֆեուին թիմում պահելու հնարավորությամբ։ Իսպանացին Ա սերիայի 12 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ