Դել Բոսկեն կլքի Իսպանիայի հավաքականը, հայտնի են նոր մարզչի հավանական թեկնածուի անունը

Իսպանական AS-ը հայտնում է, որ Վիսենտե դել Բոսկեն կլքի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Հիշեցնենք, որ երեկ իսպանացիները ԵՎՐՈ-2016-ի 1/8 եզրափակչում 2-0 հաշվով պարտություն կրեցին իտալացիներից և լքեցին պայքարը:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ Իսպանիայի ազգային հավաքականը կարող է գլխավորել Խոակին Կապարոսը: Վերջինս արդեն մերժել է մի քանի ակումբների՝ «Բետիսի», «Վալենսիայի» և «Ալավեսի» առաջարկները:

Ինչ վերաբերում է Դել Բոսկեին, ապա աղբյուրի փոխանցմամբ նա կավարտի մարզչական կարիերան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ