Դել Բոսկեն իր կարծիքն է հայտնել Դե Խեայի հետ կապված միջադեպի մասին

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պաշտպանել է իր թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային, ում մեղադրում են սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ:

«Կարծում եմ` Դե Խեան տվել է բոլոր այն բացատրությունները, ինչ պետք էր: Նա պարզ դարձրեց բոլորին, որ նա դրա հետ կապ չունի»,-ասել է 65-ամյա մարզիչը Goal.com-ին:

«Նա նաև ասել է այդ ամենը թիմին: Մենք թիմում հանդիպում ենք ունեցել, և տղան, անկեղծ ու հանգիստ բացատրել է, որ կապ չունի այդ ամենի հետ: Այս պահին չեմ կարող ասել` արդյոք նա կխաղա մեկնարկային կազմում, թե ոչ»,-հավելել է Դել Բոսկեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ