Դել Բոսկեն բարձր է գնահատել Պիկեի կողմից Periscope-ի օգտագործումը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծիք է հայտնել Ժերար Պիկեի՝ Periscope ցանցում հաճախակի կազմակերպվող հեռարձակումներով։

«Դա կարող է լավ մթնոլորտ ստեղծել, ինֆորմացիա հայտնել ու այսպես շարունակ։ Ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում։

Նրա հեռարձակումներում միշտ լիցքաթափված ու ընկերական մթնոլորտ է, ինչին էլ մենք փորձում ենք հասնել։

Ամեն մեկն իր կարծիքն ունի, իսկ Պիկեի պես ֆուտբոլիստները մեզ թարմություն ու ժամանակակից մոտեցում են տալիս։ Դա լավ է ֆուտբոլի համար»,- ասել է Դել Բոսկեն Radio Marca-ի եթերում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ