Դել Բոսկեն անվանել է այն մարզչին, ով կարող է զբաղեցնել իր նախկին պաշտոնը

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մազիչ Վինսենտե դել Բոսկեն խոսել է իր գործընկեր Պեպ Գվարդիոլայի մարզչական որակների մասին և ընգծել, որ կցանկանար իսպանացուն տեսնել ազգային ընտրանու ղեկին:

«Այս պահին Գվարդիոլան հանդիսանում է աշխարհի լավագույն մարզիչը: Մարզչական կարիերայի սկզբին նա հարուստ գիտելիքների բազա ուներ, սակայն մինչ օրս նա շարունակում է աճել:

Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու Գվարդիոլան չի կարող գլխավորել Իսպանիայի հավաքականը ապագայում: Այո՛, նա Կատալոնիայից է, բայց միթե՞ ֆուտբոլը չի համախմբում մարդկանց»,-նշել է դել Բոսկեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ