Դել Բոսկե պարզաբանել է, թե ինչու Կոստային հավաքական չի հրավիրել

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե դել Բոսկեն պարզաբանել է, թե ինչու նա հավաքականի հայտացուցակում չի ընգրկել Դիեգո Կոստային: Դել Բոսկեն նաև անդրադարձել է դարպասապահներ Իկեր Կասիլյասի և Դավիդ դե Խեայի միջև կանգնած իր երկընտրանքին:

«Մենք դիտարկել ենք տարբեր իրավիճակներ: Չինք ցանկանում մեր տրամադրության տակ ունենալ չափազանց շատ ֆուտբոլիստների, որոնք անհասկանալի վիճակում են գտնվում՝ ֆիզիկական առումով: Այսպիսով, նախընտրեցինք Կոստայինչհրավիրել:

Կասիլյաս, թե՞ դե Խեա: Դարպասապահի վերաբերյալ որոշում կկայացնենք, երբ ժամանակը գա: Մենք դեռ ոչինիչ չենք որոշել»,-նշել է իսպանացի մասնագետը:

Ավելի վաղ ներկայացրել էինք Իսպանիայի հավաքականի հայտացուցակը, որում տեղ չէին գտել Դիեգո Կոստան, Ֆերնանդո Տորեսը և Խուան Մատան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ