Դել Բոսկե. «Իտալիայի ընտրանին զուտ պաշտպանողական ֆուտբոլ դավանող թիմ չէ»

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Իտալիայի հավաքականի դեմ առաջիկա խաղի մասին:

«Խաղին մոտենում ենք զգուշավոր լավատեսությամբ: Իտալիայի հավաքականը լավ պաշտպանություն ունի, բայց դա կարելի է ասել նաև հարձակման մասին: Նույնը՝ եզրային պաշտպանների ու կիսապաշտպանների մասին:

Դե Ռոսիի շնորհիվ նրանք բավականին ճկուն պաշտպանություն ունեն: Իտալիայի հավաքականը պարզապես պաշտպանողական ֆուտբոլ դավանող թիմ չէ: Ի տարբերություն 2012 թվականի՝ նրանք ավելի հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրում»,- Football Italia-ն փոխանցում է Դել Բոսկեի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ