Դեկուն զգուշացնում է Մխիթարյանին և Լինգարդին

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեկուն զգուշացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մոտ բռնկումներ շատ են լինում:

Մոուրինյոն չի վստահում է Հենրիխ Մխիթարյանին, Լյուկ Շոուն, Բաստիան Շվայնշտայգերը, Մատեո Դարմիանը և մի շարք ֆուտբոլիստների և նրանց շատ է քննադատում:

Սակայն Դեկուն, ով նախկինում աշխատել է Մոուրինյոյի հետ, կարծում է, որ քննադատությունների մակադակը ՝ խաղի անբաժանելի մասն է «մեծ ակումբում»:

«Եթե դուք խաղում եք այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Չելսին», «Յունայթեդը», «Բարսելոնան», «Ռեալը», ապա պետք է ջանքեր չխնայեք: Եթե ուզում եք խաղալ բարձր մակարդակում պետք է ամեն ինչ հաղթահարեք»,- ասել է Դեկուն:
Ժամանակին Մոուրինյոն քննադատել է նաև «Չելսիի» աստղերին, այդ թվում առաջատար Էդեն Ազարին:Սակայն, Դեկուն պնդում է, որ այսպիսի մոտեցումը ավելի հեռանկարային է ֆուտբոլիստի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ