Դեկու. «Ռոնալդուն, Բենզեման կամ Բեյլը «Բարսելոնայում» տեղ չունեն»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն խոսել է «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» առաջիկա հանդիպման մասին: Հիշեցնենք, որ խաղը տեղի է ունենալու Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում ապրիլի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

«Ես կցանկանայի, որ «Բարսելոնայում» հանդես գար Լուկա Մոդրիչը, քանի որ նրա խաղաոճը համապատասխանում է թիմին: Նա նման է Ինյեստային, Չավիին:

Իսկ ահա Ռոնալդուի, Բենզեմայի կամ Բեյլի համար «Բարսայի» կազմում տեղ չկա:

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա նա հրաշալի ֆուտբոլիստ է, շատ տաղանդավոր: Օրերից մի օր նա կարող է դառնալ աշխարհում առաջինը, քանի որ մեծ տաղանդ ունի ու խաղում է գերազանց թիմում»,- Դեկուի խոսքն է փոխանցում Sky Sports-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ