Դեկու. «Ռոնալդինյոն ավելի տաղանդավոր է, քան Մեսին ու Ռոնալդուն»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դեկուն հայտարարել է, որ Ռոնալդինյոն ավելի տաղանդավոր է, քան Մեսին ու Ռոնալդուն:

«Ռոնալդինյոն ավելի տաղանդավոր է, քան Մեսին ու Ռոնալդուն: Երբ մենք չգիտեինք, թե ինչ պետք է անենք, Ռոնալդինյոն գոլային պահ էր ստեղծում:

Ռոնալդուն երիտասարդ է, ավելի մարզական ու մրցունակ: Մեսին ամեն ինչ անում է, որ կարողանա «Բարսելոնայի» կազմում գնդակի հետ վարվել այնպես, ինչպես Ռոնալդինյոն, բայց վերջինիս համար դա պարզապես սովորական էր. նա առանձնահատուկ հմտություններ ուներ:

Ամեն անգամ, երբ մենք գնդակը փոխանցում էինք Ռոնալդինյոյին, նա կարողանում էր միմյանցից տարբեր գոլեր խփել»,- ESPN-ը փոխանցում է Դեկուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ