Դե Խեան կհեռացվի՞ Իսպանիայի հավաքականի հայտացուցակից

Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է հեռացվել ընտրանու հայտացուցակից անչափահասի բռնաբարության մեջ կասկածվելու պատճառով:

Իսպանական լրատվամիջոցները ժխտում են այս տեղեկությունը՝ հղում կատարելով ֆուտբոլիստի մտերիմներին, սակայն հարցը դեռևս լուծված չէ:

Marca-ն գրում է, որ Դե Խեային մեղադրել են 17-ամյա աղջկա բռնաբարության առնչությամբ: Ըստ տեղեկությունների՝ դարպասապահը բռնի ուժով սեռական հարեբերություններ է ունեցել աղջկա հետ այն ժամանակ, երբ դեռ հանդես էր գալիս Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում:

Դե Խեան այդ տեղեկությունները կեղծիք է որակել. «Ես զարմացած եմ՝ լսելով այս ամենի մասին: Ես վստահեցնում եմ, որ դա կեղծիք է, սուտ: Հիմա ինձ ավելի ուժեղ եմ զգում ու անհամբերությամբ սպասում եմ Եվրոպայի առաջնության մեկնարկին: Այս հարցով զբաղվելու են իմ փաստաբանները»:

Նշենք, որ Եվրո 2016-ում Իսպանիայի հավաքականի մեկնարկային խաղը հունիսի 13-ին է՝ Չեխիայի ընտրանու դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ