Դե Խեա. «Կասիլյասը ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկն է»

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան, որը Իտալիայի հետ ընկերական հանդիպմանը խաղաց առանց փոխարինման(1:1), պատմել է իր մրցակցության մասին Իկեր Կասիլյասի հետ:

«Ուրախ եմ, որ խաղաժամանակ ստացա  և լավ հանդիպում անցկացրեցի:

Իմ և Կասիլյասի մոտ առողջ մրցակցություն է: Մարզիչն է որոշում, թե ով է խաղալու:

Իկերը ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից է: Ես այստեղ եմ, որ ցուցադրեմ այն, ինչի ընդունակ եմ»,-շեշտել է դե Խեան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ