Դե Խեա. «Այս ամռանը գնել ենք բարձրակարգ ֆուտբոլիստներ»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կիսվել է իր ակնկալիքներով առաջիկա մրցաշրջանի մեկնարկից առաջ:

«Կարծում եմ, որ այս ամռանը ձեռք ենք բերել լավ և բարձրակարգ ֆուտբոլիստների: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և ցանկանում ենք պայքարել բոլոր հնարավոր գավաթների համար:

Գտնում եմ, որ ակումբի համար նոր ժամանակաշրջան է եկել: Հիմա շատ ուժեղ ենք: Մոուրինյոն կարծր բնավորություն ունի, նա հաղթող է և աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Ինձ հարմարավետ եմ զգում նրա ղեկավարության ներքո» ,-շեշտել է իսպանացի դարպասապահը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ