Դե Խեա.«Այնպիսի տպավորություն է, որ Մխիթարյանը և Իբրան երկար ժամանակ է խաղում են ՄՅՈՒ-ի կազմում»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է թիմի նորեկների մասին:

«Հիանալի է, որ Զլատանը մեզ հետ է: Նա մարզվում է թիմի հետ: Երևում է, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է ՝ ուժեղ, աթլետիկ: Կարծում եմ նա կարճ ժամանակում կհարմարվի թիմին: Այնպիսի տպավորություն է, որ Իբրահիմովիչը և Մխիթարյանը երկար ժամանակ է հանդես են գալիս «Յունայթեդում»: Նրանք հիանալի են մարզվում: Կարծում եմ մենք հիանալի տրանսֆերներ ենք իրականացրել:

Մենք պետք է շարունակենք մարզվել, քանի որ առաջիկայում մեզ սպասվում է «Լեսթերի» հետ Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում MUTV-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ