Դե Խեա. «Ատլետիկոն» ավելի արժանի էր ՉԼ-ի տիտղոսին, քան «Ռեալը»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան, որը ժամանակնին պաշտպանում էր Մադրիիդ «Ատլետիկոյի» գույները, գտնում է, որ իր նախկին թիմը արժանի չէր պարտության Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Ռեալի» դեմ խաղում:

«Գտնում եմ, որ «Ատլետիկոն» բավականին հզոր թիմերի է պայքարից դուրս թողել և ավելի արժանի էր Չեմպիոնների լիգայի կոչմանը, քան «Ռեալը»:

Ես չեմ արտասվել, սակայն շատ էի անհանգստանում: «Ատլետիկոն» շատ բաների միջով է անցել վերջին տարիների ընթացքում:Այս թիմի բախտը չի ժպտացել: «Ատլետները» պետք է շարունակեն հավատալ թիմին:

«Ատլետիկոն» ինձ տվել է ամեն ինչ. նրանք ինձ թույլ տվեցին խաղեր անցկացնել եվրոպական մակարդակով, ես միշտ իմ սրտում կպահեմ այդ թիմը»,-շեշտել է իսպանացին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ