Դե Ռոսին մերժել է «Յուվենտուսին»

«Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին  հրաժարվել է բանակցություններ վարել «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության շուրջ:

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Գայլերի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջին և կողմերը ներկայումս բանակցություններ են վարում դե Ռոսիի համաձայնագիրը թարմացնելու համար:

Football Italia-ն, հղում կատարելով La Gazetta dello Sport-ին, տեղեկացնում է, որ թուրինյան ակումբը կապ է հաստատել իտալացի ֆուտբոլիստի հետ և առաջարկություն կատարել, սակայն դե Ռոսին բացասական պատասխան է տվել:

Ինչպես տեղեկացվում է, Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կմնա «Ռոմայում» կամ կտեղափոխվի ԱՄՆ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ