Դե Բուր. «Ինտերում» կարծես Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ լինեմ»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը խոսել է իր զբաղեցրած պաշտոնի մասին: Նշենք, որ 8-րդ տուրից հետո միլանյան ակումբն զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

«Երբ թիմդ չի հաղթում, միշտ դժվար է: Ֆուտբոլում մարզիչը մտածելու համար երկար ժամանակ չունի: Եթե խոսենք «Ինտերի» մասին, ապա պետք է ասեմ, որ ծրագրերի իրականացման մեկնարկին ենք:

Ես կարծես Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ լինեմ՝ հաշվի առնելով այն շտապողականությունը, որ հիմա թիմում է պահանջվում լավ արդյունքներ գրանցելու համար»,- ասել է Դե Բուրը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ