Դե Բրյունե. «Ճիշտ վարվեցի, որ հեռացա Մոուրինյոյի թիմից»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյունեն պատմել է, որ «Չելսիից» հեռանալու որոշման համար երբեք չի զղջացել:

Հիշեցնենք, որ այդ տարիներին «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղաժամանակ չէր տալիս 25-ամյա ֆուտբոլիստին:

«Ինչո՞ւ ես չկարողացա համոզել Մոուրինյոյին, որ արժանի եմ խաղալ: Գաղափար չունեմ, սակայն ինձ համար մեկ է: Ես սպասեցի 4 ամիս և հետո ինքս ինձ ասացի, որ ցանկանում եմ խաղալ ամեն շաբաթ:

Ես չստացա խաղային պրակտիկա, որը ցանկանում էի, այդ պատճառով «Չելսիից» հեռանալը պարզ և ճիշտ որոշում էր:

Ցանկանում էր նոր գլուխ սկսել իմ կարիերայում: Դա խելացի քայլ էր իմ կողմից:

Չեմ զղջում ոչ մի որոշման համար, նույնիսկ «Չելսիից» հեռանալու համար: Չստացվեց: Ես ցանկանում էի խաղալ, այդ պատճառով հեռացա»,-շեշտել է բելգիացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ