Դավիթ Թորոսյանը՝ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 9-րդ համաժողովի ընթացքում բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ներկայացրեց հավաքականի նոր գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին:

Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Կարեն Աղամալյանը, իսկ Վազգեն Բադալյանը երիտասարդների ընտրանին էր ղեկավարում:

Հիշեցնենք, որ Դավիթ Թորոսյանը ստանձնել էր այդ պաշտոնը նաև 2001-2003 թթ. և 2013-2015 թթ.-ին:

«2015 թվականին, երբ Օլիմիպիական խաղերը շատ մոտ էին Դավիթ Թորոսյանը իր ծրագրերը իրագործելու բավական ժամանակ չուներ, և մենք այդ ժամանակ նախընտրեցինք Աղամալյան Կարենի ծառայությունները, քանի որ նա մինչև այդ ղեկավարել էր թիմը և կարող էր շարունակել իր գործը:

Բայց ես հիմա ցանկանում եմ վերականգնել բռնցքամարտի մեր նախկին ավանդույթները, դեռ ավելին՝ գերազանցել դրանք:

Պարոն Թորոսյանը այս անգամ իմ առաջ մի քանի պայման դրեց. ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, առհասարակ չպետք է միջամտեմ աշխատանքային փուլին և մարզիչների ընտրությանը:

Եթե առաջ մտավախություններ կային, որ Թորոսյանի նշանակումը կարող է առաջացնել որոշ մարզիչների դժգոհությունը, ապա որոշ ժամանակ անց ես հասկացա, որ իմ սխալը դա էր: Հիմա երբ ես ասացի, որ Թորոսյանը ստանձնելու է պաշտոնը, արդեն խոչընդոտներ են սկսվում, խոսակցություններ և բամբասանքներ: Մեր մարզիչները բոլորn ամենագետ են, ոչ ոք ինքնադատատաբար չի մոտենում իր աշխատանքին, այդ պատճառով մենք չենք շարունակում զարգանալ: Բայց այս անգամ մենք հավատարիմ ենք մնալու մեր որոշմանը և լուռ սպասելու ենք արդյունքի»,-նշեց ֆեդերացիայի նախագահը:

Արթուր Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ երիտասարադների հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը վստահել է Դավիթ Թորոսյանին:

«Երիտասարդական հավաքականաի պաշտոնում արդեն թեկնածում ունեմ, նրան արդեն հանդիպել եմ: Մոտ օրերս կհայատարարենք երիտասարդական հավաքականի ավագ մարզչի, նրա օգնականի և իմ օգնականների անունները»,-ասաց Դավիթ Թորոսյանը:

Աշխարհի առաջնության և Օլիմիպիական խաղերի մեդալակիրը խոսեց նաև հավաքականում իր կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին և ընդգծեց, որ հիմնարար փոփոխություններ է անելու:

«Մտադիր եմ կորդինալ և հիմքային փոփոխություններ անել, քանի որ մեր բռնցքամարտը սարսափելի հետնահանջ է ապրել:

Արդեն մեկ շաբաթ է աշխատում եմ մի քանի բռնցքամարտիկի հետ և պատրաստում եմ նրանց պրոֆեսիոնալ մենամարտերի, եթե նրանք կարողանան 6 ռաունդից բաղկացած մենամարտեր անցկացնել, ապա սիրողականում հաջողությունների հասնելը  այդքան էլ դժվար չի լինի:

Եկել եմ իմ կիսատ թողած գործը շարունակելու և հասցնեմ տրամանաբանական ավարտին:

Ինչո՞ւ չենք կարող մենք մեր փառապանծ ըմբիշների և ծանրորդների նման արդյունքներ գրանցել: Մեզ համար մասնակցությունը առաջնային խնդիր չէ, մենք մեդալի պահանջ ունենք»,-հավելեց 66-ամյա մարզիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ