Դավիթ Սաֆարյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունի

2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը հնարավարություն ունի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել, ինչի հետևանքով մարզիկը որակազրկվել է:

Սերբիայում կայացած վարկանիշային մրցաշարում Սաֆարյանը ուղեգիր նվաճելուն շատ մոտ էր, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը կիսաեզրափակիչ փուլում պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևին և զրկվեց ուղեգրից: Մրցաշարի մյուս կիսաեզրափակիչում հանդիպել էին վրացի Զուրաբի Յակուբուշվիլին և ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկին: Վերջինը հաղթել էր վրացի ըմբիշին և մտել եզրափակիչ` ապահովելով Ռիո-2016-ի ուղեգիր: Քանի որ հաջորդ վարկանիշային մրցաշարում վրացի ըմբիշին հաջողվել էր ուղեգիր ձեռք բերել, Ըմբշամարտի համաշխարհային միությունը(UWW) գործկոմի նիստում կքննարկի որակազրկված մարզիկի ուղեգիրը Դավիթ Սաֆարյանին տրամադրելու հարցը:

Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային բոլոր մրցաշարերն ավարտվել են:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ