Դավիթ Մանոյանն առաջին գոլն է խփել «Կարմիոտիսայի» կազմում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանն առաջին գոլն է խփել Կիպրոսի Առաջին դիվիզիոնում:

«Կարմիոտիսան», որի կազմում է հանդես գալիս Մանոյանը, 6-րդ տուրում ընդունել էր «Էրմիսին»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով:

52-րդ րոպեին Մանոյանն աչքի է ընկել՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը:

Նշենք, որ այս հանդիպումը 6-րդն է Մանոյանի համար կիպրոսյան ակումբի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ