Դավիթ Մանոյան. «Սա մեզ համար շանս է»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը Լեհաստան – Հայաստան խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին.

-Դավիթ, նախորդ պարտությունից հետո թիմում ի՞նչ տրամադրություն է տիրում:

-Թիմում տրամադրությունը նորմալ է, փորձել ենք մոռանալ պարտությունը: Երևի լավ է, որ արդեն 3 օր անց խաղ ունենք, որովհետև սա մեզ համար լավ շանս է երկրպագուների հավատը հետ բերելու:

-Մխիթարյանի բացակայությունը խաղադաշտում զգացվում է, իսկ հանդերձարանում նրա բացակայությունը շա՞տ է զգացվում:

-Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում, ու նրա պակասը բնականաբար զգացվում է:

-Ինչպե՞ս եք գնահատում Լեհաստանի հավաքականին, որոնք են նրանց լավ և վատ կողմերը:

-Լեհաստանի հավաքականն աշխարհի ամենակարող թիմերից մեկն է, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն այդ հավաքականում է խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ