Դավիթ Հակոբյանը տարիքային 4-րդ ռեկորդը սահմանեց

«Ալաշկերտի» հետ խաղում «Շիրակի» 23-ամյա կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը բարձրագույն խմբում 160-րդ հանդիպումն անցկացրեց և տարիքային հերթական ռեկորդը սահմանեց: Նա գերազանցեց «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Սարգիս Կարապետյանի տարիքային ռեկորդը, ով ՀՀ առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից 23 տարեկանում բոլորից շատ՝ 159 խաղ էր անցկացրել:

Ներկայումս Դավիթ Հակոբյանին են պատկանում 20-23 տարեկանների տարիքային ռեկորդները: Առաջիկա տարիներին էլ Դավիթը կգերազանցի տարիքային մյուս ռեկորդները: Ճիշտ է, այս տարի նրա տարիքային ռեկորդներից մեկը գերազանցելու հիանալի հնարավորություն ունի 20-ամյա փյունիկցի Ալիկ Առաքելյանը, ում անցյալ տարի արդեն հաջողվել էր շրջանցելու Դավիթ Հակոբյանին և 19 տարեկանների համար տարիքային նոր ռեկորդի հեղինակ դառնալ: Առաքելյանը ՀՀ առաջնություններում արդեն 83 խաղ է անցկացրել:

Դավիթ Հակոբյանը բարձրագույն խմբում ֆուտբոլային կարիերան սկսել է 2010թ.՝ 17 տարեկանում արդեն իր հաստատուն տեղը զբաղեցնելով «Շիրակի» հիմնական կազմում: Նա իր ներկայիս տեմպերով զգալիորեն գերազանցում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Հովհաննես Թահմազյանին, ով 23 տարեկանում ընդամենը 57 խաղի էր մասնակցել: Այնպես որ, եթե Հակոբյանը մինչև 35 տարեկանը հանդես գա ՀՀ առաջնություններում, ապա կարող է գերազանցել Հովհաննես Թահմազյանի բացարձակ ռեկորդը (461 խաղ):

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով տարիքային ռեկորդների ցանկը:

Տարիք Ռեկորդակիր Ակումբ Խաղ Թվական
15 Արեն Բաբայան «Լոռի» 14 2001
16 Արեն Բաբայան «Լոռի» 33 2002
17 Էդգար Մանուչարյան «Փյունիկ» 49 2004
18 Վարդան Բակալյան «Փյունիկ» 57 2013
19 Ալիկ Առաքելյան «Միկա», «Փյունիկ» 74 2015
20 Դավիթ Հակոբյան «Շիրակ» 95 2013
21 Դավիթ Հակոբյան «Շիրակ» 124 2014
22 Դավիթ Հակոբյան «Շիրակ» 150 2015
23 Դավիթ Հակոբյան «Շիրակ» 160 2016
24 Սարգիս Կարապետյան «Միկա» 176 2014
25 Արկադի Դոխոյան

Արտաշես Առաքելյան

Սարգիս Կարապետյան

«Բանանց»

«Բանանց»

«Միկա», «Արարատ»

179

179

179

2002

2014

2015

26 Արթուր Յուզբաշյան «Փյունիկ» 205 2015
27 Արսեն Բալաբեկյան «Ուլիս», «Արարատ» 220 2013
28 Արսեն Բալաբեկյան «Արարատ», «Ալաշկերտ» 244 2014
29 Արսեն Բալաբեկյան «Ալաշկերտ» 261 2015
30 Արտյոմ Ադամյան «Ուլիս» 274 2010
31 Արտյոմ Ադամյան «Ուլիս» 298 2011
32 Արտյոմ Ադամյան «Ուլիս» 320 2012
33 Տիգրան Դավթյան «Շիրակ» 320 2011
34 Տիգրան Դավթյան «Շիրակ» 348 2012
35 Տիգրան Դավթյան «Շիրակ» 370 2013
36 Տիգրան Դավթյան «Շիրակ» 399 2014
37 Տիգրան Դավթյան «Շիրակ» 409 2015
38 Հովհաննես Թահմազյան «Շիրակ» 403 2008
39 Հովհաննես Թահմազյան «Շիրակ» 423 2009
40 Հովհաննես Թահմազյան «Շիրակ» 448 2010
41 Հովհաննես Թահմազյան «Շիրակ» 461 2011
42 Ռոբերտ Հարությունյան «Կանազ» 70 1994
43 Ռոբերտ Հարությունյան «Կանազ» 70 1995
44 Ռոբերտ Հարությունյան «Արաբկիր» 73 1996
45 Ռոբերտ Հարությունյան «Արաբկիր» 77 1997
46 Ազատ Մանգասարյան «Զանգեզուր» 46 1994

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ