Դավիթ Արշակյանը նորամուտն է նշել ՄԼՍ-ում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը նորամուտն է նշել ՄԼՍ-ում «Չիկագո Ֆայերի» կազմում:

Արշակյանը մասնակցել է «ԴՍ Յունայթեդի» դեմ արտագնա հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 56-րդ րոպեին:

Նշենք, որ խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 6:2 հաշվով:

Հիշեցնենք, որ 22-ամյա Դավիթ Արշակյանը «Տրակայից» է տեղափոխվել ամերիկյան ակումբ: Վերջին մրցաշրջանում 18 խաղում Արշակյանը դարձել է 9 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ