Դավիթ Արշակյանը միացել է «Չիկագո Ֆայերին» ու ստացել խաղաշապիկի համար

Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը, ով դեռ մեկ ամիս առաջ պայմանագիր էր կնքել ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայեր» ակումբի հետ, վերջապես ԱՄՆ-ում աշխատանքային վիզա է ստացել ու միացել թիմին: Հայ ֆուտբոլիստը կարող է դաշտ դուրս գալ օգոստոսի 28-ին կայանալիք «ԴՍ Յունայթեդի» դեմ արտագնա խաղում:

Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայերում» հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով: Չիկագոյում մեծ հույսեր են կապում հայ հարձակվողի հետ, քանի որ թիմը գտնվում է Արևելյան կոնֆերենցիայի վերջին հորիզոնականներում ու կարիք ունի բարելավելու դիրքերը, որպեսզի հայտնվի ՄԼՍ-ի փլեյ-օֆֆում:

Հիշեցնենք, որ Դավիթ Արշակյանը հրավիրված է Հայաստանի հավաքական` Չեխիայի և Դանիայի դեմ առաջիկա խաղերին մասնակցելու համար: «Չիկագո Ֆայերի» գլխավոր մարզիչ Վելկո Պաունովիչը դրական է գնահատել այն փաստը, որ իր թիմի ֆուտբոլիստը հրավիրվում է իր երկրի ազգային հավաքական` չնայած այն հանգամանքին, որ մրցաշրջանի կարևոր հատվածում հանդիպումներ է բաց թողնելու:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ