Դավիթ Արշակյանը կարող է տեղափոխվել ՄԼՍ

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայեր» ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և լիտվական «Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանի ծառայություններով: Այս մասին հայտնում է ակումբին մոտ կանգնած լրագրող Գիլյերմո Ռիվերան իր թվիթերում: Վերջինիս փոխանցմամբ՝ կողմերը մոտ են համաձայնության կնքմանը:

Նշենք, որ «Չիկագո Ֆայերը» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության Արևելյան կոնֆերենցիայում այս պահին զբաղեցնում է վերջին տեղը՝ 20 խաղում վաստակած 18 միավորով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ