Դավիթ Արշակյանը գոլի հեղինակ է դարձել «Տրակայի» կազմում

Ֆուտբոլի Լիտվայի Առաջին դիվիզիոնի 14-րդ տուրում «Տրակայը» հյուրընկալվեց «Ատլանտիսին»:

Հյուրերն առաջին խաղակեսում կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Երկրորդ կեսի սկզբնամասում «Ատլանտիսի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը:

68-րդ րոպեին Հայաստանի երիտասարդական հավաքականի ու «Տրակայի» հարձակվող Դավիթ Արշակյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ առաջ մղելով իր թիմին: 80-րդ րոպեին «Ատլանտիսի» ֆուտբոլիստները ևս մեկ անգամ կարողացան հավասարեցնել հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

14-րդ տուրից հետո «Տրակայը» վաստակել է 33 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի 13 խաղում սա Արշակյանի 5-րդ գոլն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ