Դավիթ Արշակյան. «Ես հպարտ եմ ու երջանիկ հավաքականում հանդես գալու համար»

Հայաստանի հավաքականի նորեկ և «Տրակայի» հարձակվող Դավիշ Արշակյանը այսօր հավաքականի բաց մարզումից հետո պատասխանել է Vivaro News-ի հարցերին:

-Ի՞նչ է Ձեզ համար նշանակում հավաքականից հրավեր ստանալը:
-Ցանկացած ֆուտբոլիստի համար պարծանք է կրել հավաքականի մարզաշապիկը, դա նունիսկ չի կարող քննարկվել: Ես հպարտ եմ, երջանիկ ու պատասխանտվության մեծ զգացումով լցված հավաքականում հանդես գալու համար:

-Դուք մեծ արդյունավետություն ենք ցույց տալիս Լիտվայի առաջնությունում: Ի՞նչ է պետք անել հավաքականում նույն արդյունքին հասնելու համար:
– Խաղադաշտ եմ դուրս գալու և ամբողջ ուժերս ներդնելու եմ ու պարզապես անելու եմ իմ աշխատանքը: Աստված տա՝ այստեղ ցուցադրածս արդյունքն էլ լինի նույն մակարդակի, ինչ Լիտվայի մրցաշարում:

– Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մեկի հետ արդեն ծանոթացե՞լ եք:
– Այո՛, դեռևս երիտասարդական հավաքականից որոշ տղաների հետ ծանոթ եմ: Սակայն հիմնական կազմի ֆուտբոլիստներից քչերի հետ եմ ծանոթ այս պահին:

– Ինչպիսի՞ն են մարզչի տակտիկական գաղափարները, Ձեր խաղաոճին համապատասխանո՞ւմ են:
– Այսօր մարզումների առաջին օրն է, և ես դեռ չեմ հասցրել հասկանալ՝ ինչ է պահանջվում: Վաղը երկկողմ մարզումային խաղ է կազմակերպվելու, և արդեն կտեսնենք, թե ինչ է մեզանից ակնկալում մարզիչը և ինչ սխեմա է մշակել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ