Դավիթ Արշակյան. «Ուրախ եմ, որ նորամուտս նշեցի այս թիմի կազմում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու «Չիկագո Ֆայերի» 22-ամյա հարձակվող Դավիթ Արշակյանն ամերիկյան ակումբի կազմում նորամուտի խաղից հետո խոսել է հանդիպման մասին:

«Բարդ խաղ էր: Առաջին խաղակեսի միջնամասում կարմիր քարտ ստանալուց հետո բարդ է շարունակել պայքարը նախատեսված խաղաոճով:

Բարդ նորամուտ էր, սակայն մենք պայքարելու ենք, քանի որ երեք անընդմեջ տնային հանդիպում ունենք առջևում: Ես ուրախ եմ, որ խաղում եմ այս թիմի կազմում: Ուրախ եմ, որ նորամուտս նշեցի, անկախ նրանից, թե ինչ հաշիվ գրանցվեց խաղում»,- թիմի պաշտոնական կայքը փոխանցում է Արշակյանի խոսքը:

Դավիթ Արշակյանը նորամուտն է նշել ՄԼՍ-ում

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ