Դավիդ Վիլյան վերադառնում է Լա լի՞գա

«Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան հայտնվել է Խիխոնի «Սպորտինգի» ուշադրության կենտրոնում՝ հայտնում է La Nueva España-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը պատրաստ է վարձակալական հիմունքներով ձմռանը Վիլյային թիմ հրավիրել և բաց թողնել մարտին, երբ կսկսվի ՄԼՍ-ի հերթական մրցաշրջանը:

Նշենք, որ Վիլյան հենց Խիխոնում է սկսել պրոֆեսիոնալ կարիերան 2000 թվականին, որից հետո հանդես է եկել «Վալենսիայում», «Բարսելոնայում», «Ատլետիկոյում»:

Իսպանիա վերադառնալու դեպքում Վիլյան կարող է մասնակցել առաջնության 9 խաղի, այդ թվում՝ մարտի 1-ին «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ